«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ուղերձը․
«Հայոց պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր իշխանական տները արտաքին սպառնալիքները թողած միմյանց դեմ են պայքարել, միմյանց դեմ են կռվել, թշնամին օգտվելով այդ իրավիճակից հարձակվել է մեր պետականության, թագավորության վրա, և անկում է ապրել համ թագավորությունը, համ իշխանական տները։ Հարյուրամյակներ անց, հայ ժողովուրդը ձեռք է բերում պետականություն, այդ օրվանից 30 տարի անց հայ ժողովուրդը կրկին պառակտված է, իրար ատող խմբերով, իրար դեմ պայքարելով, և թշնամին կրկին օգտվում է հայ ժողովրդի ներքին պառակտվածությունից և թուլությունից։
Կրկին հայ ժողովուրդը իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ, ատելության, բռնության քարոզչություն, որն ըստ էության հասել է իր գագաթնակետին։ Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը, ատելությանը, բռնության քարոզին և այս անհաշտ միջավայրին։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք 9-րդ քվեաթերթիկը և ասեք, որ դուք համերաշխության, համախմբման և երկրի հերսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք: Եվ մենք, ձեռր լիազորությամբ կձևավորենք ազգային միասնության կառավարություն, որը երկիրը դուրս կհանի այս ծանր, բարդ իրավիճակից, դեպի զարգացում։ Աստված պահապան բոլորիս»։
comment.count (0)