Սևանի ափը 48 հազար դրամով վարձակալության է տրվել. լճի 1905 մ նիշից ցածր անտառային տարածքում նոր քոթեջներ են կառուցվելու |hetq.am|
16:57 - 19 հունիսի, 2021

Սևանի ափը 48 հազար դրամով վարձակալության է տրվել. լճի 1905 մ նիշից ցածր անտառային տարածքում նոր քոթեջներ են կառուցվելու |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում` Սևանա լճի ափին, նախատեսվում է քոթեջներ կառուցել և կազմակերպել անհատական հանգստի գոտի: Կառուցապատման ենթակա տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում` 1905 մետր բացարձակ նիշից ցածր: Հողատարածքի մակերեսը 0,3 հա է: Ճարտարապետահատակագծային առաջադրանքում հողատարածքի չափը 0,27 հա է նշվել: Տարբերությունն առաջացել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում:

Հողամասի բնութագրում նշվում է, որ այն չկառուցապատված է, միջին թեքություններով, չծառապատված տարածք է:

«Տարածքում ի սկզբանե գոյություն ունեցող ծառեր չկան»,- արձանագրված է ՇՄԱԳ նախագծում: Մեկ այլ տեղում նշված է, որ նախատեսվող գործունեության վայրի հողերը՝ Սևանա լճի բուսազուրկ հատակային հողեր են:

Մինչդեռ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրում հստակ արձանագրված է, որ այն մասամբ անտառածածկ տարածք է: Հողի նպատակային նշանակությունն անտառային է, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` անտառ:

Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարածքում իսկապես ծառեր չկան, թե ինչու է այն անտառային կամ նշանակությունն ինչու չի փոխվել, ինքը տեղյակ չէ: Նշենք, որ Արամայիս Ենգոյանը պաշտոնավարում է 2016 թվականից:

Հողամասում կա 160 գմ ընդհանուր երկարությամբ ապամոնտաժման ենթակա պարիսպ, որն ապօրինի շինություն է: Այս պարսպի մասին ևս համայնքապետը ոչինչ չգիտեր: Ասաց` ինչ հիշում է, այդ պարիսպը կա:

Հողամասի 47 % գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշերից բարձր ընկած հատվածում: Դա նշանակում է, որ գերակշիռ մասը նշված նիշից ցածր է: Հիշեցնենք, որ այդ նիշը սահմանվել է Սևանի ափը ազատ թողնելու համար` հնարավոր ջրածածկման պատճառով, և կառուցապատում իրականացնել չի թույլատրվում: Ավելին, այդ հատվածից ցածր բոլոր շինություններն ապամոնտաժելու հրաման է տրվել ՇՄՆ-ի կողմից:

Շրջակա միջավայրի գնահատման հայտում նշվում է, որ 1905.0 մ բացարձակ նիշից ցածր տարածքում հիմնական շինություններ չեն նախատեսվում:

Լինելու է 3 տեսակի քոթեջ, որոնցից առաջին տեսակի երկու քոթեջը նախագծված է որպես հիմնական շինություն, քանի որ գտնվում է 1905 նիշից բարձր` 1906 նիշի վրա, իսկ մյուս երկու տեսակի 4 քոթեջը նախատեսված է իրականացնել թեթև մետաղական կոնստրուկցիաներով (շարժական), և տեղադրվելու են 1903.5-1905.64 նիշերի հատվածում: 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել