Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի․ Արթուր Վանեցյան
11:27 - 20 հունիսի,2021

Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի․ Արթուր Վանեցյան

Այսօր ընտրություն է՝ հանուն Հայաստանի լինելու և չլինելու։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Իշխանությունը հոգեվարքի մեջ է, և բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելու։ Նրանք հասկանում են, որ Հայաստանում երբեք վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,- ասաց նա՝ դաշինքի կողմնակիցների վերաբերյալ լուրը մեկնաբանելով։

Խոսելով ընտրություններից հետո հնարավոր լարվածության մասին՝ Վանեցյանն ասաց, որ ընդդիմությունը չէ դրա պատասխանատուն, դրա պատասխանատուն փաստացի իշխանությունն է։

«Ես կարծում եմ՝ հետընտրական որևէ զարգացումներ չեն լինի, որովհետև ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն»,- հավելեց նա։

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում խախտումներից՝ Վանեցյանն ասաց․ «Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կա ինչ-որ նմուշ, որ մեր քվեաթերթիկները չեն տալիս մեր ընտրողներին, ուղղորդում են դեպի ընտրություններ իշխանական ներկայացուցիչները, մասնավորապես զինվորականների և ոստիկանության կողմից մեր ակտիվիստների, շտաբների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի մեր շտաբի ներկայացուցիչները։ Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Ես կարծում եմ՝ դա արվել է բացառապես մեկ նպատակով, 72 ժամ՝ այսինքն՝ ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին հեռվացնելու ընտրական գործընթացներից»։

Մենկաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ «աղմկահարույց ձայնագրություն է հրապարակվել, որ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանի հայրը պարտադրում է գնալ և ընտրել դաշինքին»՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ որևէ աղմկահարույց բան չկա․ «Որևէ աղմկահարույց բան չկա, եթե աննորմալ լիներ, կլիներ քրեական գործ, կլինեին պատժվողներ։ Ձայնագրությունը չեմ լսել, կարդացել եմ լրատվության մեջ, և որևէ աննախադեպ կամ աղմկահարությց բան չեմ տեսնում դրա մեջ»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել