Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա. Կարին Տոնոյանը՝ հետագա անելիքների մասին
12:17 - 21 հունիսի, 2021

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա. Կարին Տոնոյանը՝ հետագա անելիքների մասին

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը՝ նշելով. 

«15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը:
Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում.
  • շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները,

  • շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը,

  • շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերի իրականացումը,

  • սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն:
Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ:
«5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները»:
Հիշեցնենք,  «5165» ազգային պահպանողական շարժումն այս ընտրություններում հավաքել էր 1.22 % կամ 15.534 ձայն:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել