2021-06-21-1bb2d40d-83a7-4fae-a3e8-34ceef360d97.jpeg

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է |armtimes.com|

armtimes.com:  Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած անձը ձերբակալվել է: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից:

Կոմիտեից հայտնեցին,որ հարուցվել է քրեական գործ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելու կասկածանքով, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասերով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Հիշեցնենք, որ երեկ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ տան դիմաց կայանված ավտոմեքենայի վրա կրակել են, ինչից վնասվել էր մեքենայի դիմապակին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն