«5165 շարժումը» մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը
20:58 - 22 հունիսի, 2021

«5165 շարժումը» մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը

«5165 շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
 
«Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։
 
Տեղեկացնում ենք նաև, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։ Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։
 
5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում»։
 
Հիշեցնենք՝ երեկա հանրահավաքի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպել ընտրություններին մասնակցած քաղաքական այն ուժերի հետ, որոնք այդպիսի ցանկություն կունենան։ Փաշինյանն այսօր ունեցել է արդեն մի քանի հանդիպումներ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել