ՀՌՀ-ն հաստատել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ վերջնական եզրակացությունը
19:27 - 25 հունիսի, 2021

ՀՌՀ-ն հաստատել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ վերջնական եզրակացությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է, որ հունիսի 25-ին հաստատել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։

Եզրակացությունը հրապարակվելու և ներկայացվելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀՌՀ նիստին ներկա է եղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել