armtimes.com: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաշվարկել է, թե խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից յուրաքանչյուրը քանի մանդատ կստանա նորաստեղծ խորհրդարանում:
Որոշման համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա` 68, «Հայաստան» դաշինքը` 26, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։
Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ստացած 68 մանդատներից բացի կստանա ևս 3 տեղ ազգային փոքրամասնությունների՝ եզդի, ռուս, քուրդ պատգամավորների համար, «Հայաստան» դաշինքն էլ իր ստացած 26 մանդատներից բացի կստանա ևս մեկ լրացուցիչ մանդատ` ասորի պատգամավորի համար։
«Հայաստան» դաշինքը բացի այս 1 մանդատից, ստանալու է ևս 2 լրացուցիչ տեղ խորհրդարանում, քանի որ, ինչպես մեկնաբանել է ԿԸՀ նախագահը, ընդդիմադիր կուսակցությունների մանդատները ընդհանուր թիվը պետք է լինի 36 ու քանի որ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն է ստացել, լրացուցիչ այդ մանդատները տրվելու են իրենց:
Վերջնական հաշվարկով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 8-րդ գումարման ազգային ժողովում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
comment.count (0)