Ցավում եմ, որ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին․ Արայիկ Հարությունյան
10:45 - 28 հունիսի, 2021

Ցավում եմ, որ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին․ Արայիկ Հարությունյան

Ես շատ ցավում եմ, որ Հայկ Մարությանը այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես ՔՊ-ի ու «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Որովհետև քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորել է կառավարություն։ Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա»,- նշեց նա։

Հարությունյանի խոսքով՝ պետք է հասկանան, թե այս իրավիճակում ինչպես են անում, որ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենան որոշումներ, բայց դրանից չտուժեն նաև քաղաքը և քաղաքային իշխանությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Manukyan Armen 07:05 28.հունիսի.2021

Կարծում եմ մեր քաղաքը Մարուքյանի պես ազնիվ ու լավ քաղաքապետ չի ունեցել:Ընտրություններում, Ձեր կուսակցությանը սատարել եմ Մարուքյանի, և մի քանի մարդկանց համար: Հուսով եմ նրանք կշարունակեն աշխատել:

Մեկնաբանել