«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն. Քոչարյան

 |armenpress.am|
22:19 - 29 հունիսի, 2021

«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն: Սյս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին հայտարարեց  դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:  

«Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ  գործիքակազմին տեր են լինելու:

«Հայաստան» դաշինքը ընտրություններում գլխավորած Քոչարյանը նշեց, որ որպես ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն գործելու են ՀՀ օրենսդրության շրջանակում և այդպիսով վերադարձնելու են ժողովրդի հավատը դեպի խորհրդարանական ընդդիմություն: «Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»,- ասաց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել