Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են միայն էլեկտրոնային եղանակով հերթագրման միջոցով. ոստիկանություն
19:55 - 03 հուլիսի, 2021

Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են միայն էլեկտրոնային եղանակով հերթագրման միջոցով. ոստիկանություն

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշների նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշներ ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:

Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:

Էլփոստերի հասցեները՝

Երևանի ՀՔԲ – [email protected]
Կոտայքի ՀՔԲ – [email protected]
Սևանի ՀՔԲ – [email protected]
Կապանի ՀՔԲ – [email protected]
Գորիսի ՀՔԲ – [email protected]
Աշտարակի ՀՔԲ – [email protected]
Վանաձորի ՀՔԲ – [email protected]
Արմավիրի ՀՔԲ – [email protected]
Արտաշատի ՀՔԲ – [email protected]
Իջևանի ՀՔԲ – [email protected]
Մարտունու ՀՔԲ [email protected]
Վայքի ՀՔԲ – [email protected]
Գյումրու ՀՔԲ – [email protected]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Թաթուլ 01:15 12.հունիսի.2022

Անվանափոխություն

Մեկնաբանել