Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ «2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգիլանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետեւակային ականների քարտեզ»։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՀ տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին ՝ ականային քարտեզներ ձեռք բերելու հումանիտար նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի ձևակերպմամբ՝ «որպես մարդասիրական քայլ ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել15 մարդու, որոնք դատարանի վճռով ազատազրկվել են, և վճռի ժամկետը լրացել է»:
comment.count (0)