Պատգամավորների ծախսերի համար ամսական հատկացվող 50 հազար դրամը կդառնա 250 հազար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|
17:56 - 15 հուլիսի, 2021

Պատգամավորների ծախսերի համար ամսական հատկացվող 50 հազար դրամը կդառնա 250 հազար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ստացավ 71 կողմ ձայն:

«Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում պետք է ձևավորենք արժեքային այնպիսի համակարգ, որտեղ պետական ծառայողները թե իրենց աշխատավարձի առումով, թե եկամուտների, թե ծախսերի առումով իրենց հույսը պետք է դնեն միայն ու միայն պետբյուջեի վրա: Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը սերտաճած էր գործարարության հետ, և պատգամավորները բնավ կարիք չունեն իրենց ծախսերը հոգալու այլ ստվերային կամ «ծրարային» մեթոդներով»,-ասաց Վիկտոր Ենգիբարյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չէին եղել: Ըստ պատգամավորի՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, և իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Նա նշել էր, որ 2.5 տարիների փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ: 

Օրենքն ուժի մեջ կմտնի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի գումարման օրվանից:

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ներկա չէին նիստին՝ թե առաջին ընթերցմամբ քննարկմանը, թե երկրորդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել