Մենք պետք է վերակագնենք մեր սուբյեկտայնությունը․ մինչ այսօր այդ նպատակին ուղղված որևէ քայլ չեմ տեսել․ Ռոբերտ Քոչարյան
23:17 - 21 հուլիսի, 2021

Մենք պետք է վերակագնենք մեր սուբյեկտայնությունը․ մինչ այսօր այդ նպատակին ուղղված որևէ քայլ չեմ տեսել․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը 3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի սուբյեկտայնության վերաբերյալ հարցին։ «Սուբեյկտայնության երևալու համար պետք է այդ սուբյեկտայնությունը ունենաս։ Եթե դա կորցրել ես, ինչքան էլ աքլորանաս, ոչ ոք ուղղակի չի հավատալու։ Մենք պետք է վերակագնենք մեր սուբյեկտայնությունը, ես մինչ այսօր չեմ տեսնում որևէ քայլ, որ ուղղված է նպատակին»։

Քոչարյանը բերեց Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակից օրինակ։ «Բավական մեծ աղմուկ էր Հայաստանում, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտում այս հարցերին, ինչու՞ Ռուսաստանը չի միջամտում այդ հարցերին։ Երբ Հայաստանի պաշտոնյան ուղղակի հայտարարում է՝ «ինչ-որ մի հատ Սև լճի 30%-ի համար հո պատերազմ չենք սկսելու», եթե  մեր երկրի ղեկավարը այդպես է մտածում, ինչու՞ պետք է այլ կերպ մտածի ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը, որոնք կյանքում Սև լճի մասին չեն էլ լսել, չգիտեն էլ թե ինչ է, թե որտեղ է գտնվում»։

Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության մասին խոսելիս չի կարելի խոսել այդ ամբողջականության  ինչ-որ տոկոսի մասին։ «Եթե  5%-ով է խախտվել տարածքային ամբողջականությունը, նորմալ է, կամ եթե 1%-ով է խախտվել, նորմալ։ Կամ կա, կամ չկա, կամ դու կաս քո տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում, քո սուբյեկտայնությունը հստակ դրսևորելու գործում, կամ չկաս։ Կապ չունի՝ դա Սև լճի 30%-ն է, թե ոչ։ Խախտված է, դու ոչինչ չես անում, հայատարում ես, որ պատրաստ չես ոչինչ անել, բայց ուրիշներին ասում ես՝ եկեք, դուք իմ տեղը արեք։ Ուղղակի աբսուրդ է, և նման դրսևորումներով երբեք միջազգային հարաբերություններում հարգանքի նշույլ չես ունենալու»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել