Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին |armenpress.am|
21:57 - 25 հուլիսի, 2021

Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է հիշատակի հանրահավաքին:

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ստեփանակերտ քաղաքում ի պատիվ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմավորման 325-ամյակի՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին:

Հայրենական մեծ պատերազմի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին պատրաստված է պղնձից և տեղադրված է Ստեփանակերտ քաղաքի նրա անունը կրող փողոցում։

«Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հուշակոթողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծովակալ Իսակովը խորհրդային ամենահայտնի զորահրամանատարներից մեկն է, որն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի և խորհրդային նավատորմի զարգացման մեջ։

Название «Адмирал Флота Советского Союза Исаков» носил один из БПК ВМФ. Имя его присвоено также подводной горе в Тихом океане, которую открыли советские океанографы.
Именем Адмирала Исакова названы улица в столице Нагорного Карабаха г. Степанакерте, совхозы в Мартунинском и Мардакертском районах Карабаха.

Ծովակալ Իսակով անունով է կոչվել ռազմածովային նավատորմի նավերից և Խաղաղ օվկիանոսում գտնվող ստորջրյա լեռներից մեկը, որը հայտնաբերել են են խորհրդային օվկիանոսագետները։

Ծովակալ Իսակովի անունով կոչվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող փողոցներից մեկը, տնտեսություններ Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել