Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը |armenpress.am|
20:27 - 26 հուլիսի, 2021

Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում հուլիսի 26-ին բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը:

Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, կենտրոնի ստեղծումն առաջին քայլն է դարձել ատոմային ոլորտում ինովացիոն էկոհամակարգի ձևավորման և գործնականում իրանցի միջուկային գիտնականների նվաճումների կիրառման ճանապարհին:

Խոսքը, մասնավորապես, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ատոմային տեխնոլոգիաների կիրառման մասին է։

Թեհրանում կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ու գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել