Հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները կորուստներ տալով հետ են շպրտվել․ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՊՆ
09:58 - 28 հուլիսի, 2021

Հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները կորուստներ տալով հետ են շպրտվել․ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՊՆ

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել