Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը |armenpress.am|
17:04 - 29 հուլիսի,2021

Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին:

Ինչպես տեղեկացնում է Irna գործակալությունը, Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:

Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը:

Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել