Երկրաշարժ՝ Շորժայից 3 կմ հյուսիս-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ․ ԱԻՆ
22:18 - 29 հուլիսի, 2021

Երկրաշարժ՝ Շորժայից 3 կմ հյուսիս-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ․ ԱԻՆ

Հուլիսի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել