Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները
10:35 - 30 հուլիսի,2021

Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում է:  Վահան Քերոբյանը հուլիսի 29-ին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։

«Գործընկերոջս հետ խոսել ենք մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների և տնտեսական կապերի ամրապնդման մասին, անդրադարձել հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել