Սահմանային շերտում կարգելվի առանց թույլտվության ԱԹՍ-ների, տեսալուսանկարահնող սարքերի օգտագործումը․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը
13:11 - 30 հուլիսի, 2021

Սահմանային շերտում կարգելվի առանց թույլտվության ԱԹՍ-ների, տեսալուսանկարահնող սարքերի օգտագործումը․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

«Ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող, անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակացնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ»,-նախագիծը ներկայացնելիս ասաց նախագծի հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել