Բայդենը ողջունել Է հատուկ ծրագրով ԱՄՆ տեղափոխված աֆղանների առաջին խմբին |armenpress.am|
15:38 - 30 հուլիսի,2021

Բայդենը ողջունել Է հատուկ ծրագրով ԱՄՆ տեղափոխված աֆղանների առաջին խմբին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել Է ավելի քան 200 աֆղաններից բաղկացած խմբին, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները երկիր են տեղափոխում հատկ ներգաղթային ծրագրով՝ Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման ֆոնին: Հուլիսի 30-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս խիզախ աֆղաններին այն բանի համար, որ նրանք աջակցություն են ցույց տալիս Միացյալ Նահանգներին: Այսօր ես հպարտությամբ եմ նրանց ասում. «Բարի գալուստ տուն»»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա նաեւ նշել Է, որ, չնայած զորքերի դուրսբերմանը ԱՄՆ-ը կաշարունակի Աֆղանստանին ցույց տալ օժանդակություն անվտանգության բնագավառում, մարդասիրական օգնություն եւ օգնություն հետագա զարգացման համար»:

Ներքին անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի օգնական Ռաս Թրեվերստի խոսքով՝ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են առաջնահերթ կարգով հատուկ ներգաղթային ծրագրով Աֆղանստանից ԱՄՆ վերաբնակեցնել շուրջ 700 մարդու, ովքեր հայտեր են տվել: Նրանց ընտանիքների անդամների հետ ընդհանուր թիվը կկազմի 2 500: Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ընդամենը շուրջ 18 հազար աֆղաններ, ովքեր օգնել են ամերիկյան զորքերին, այդ թվում որպես թարգմանիչներ, եւ նրանց ընտանիքների եւս շուրջ 53 հազար անդամներ այս պահին հուսով են ստանալու հատուկ ներգաղթային այցագրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել