Դատավորն ինքնաբացարկ չհայտնեց, Առուշանյանի պաշտպանական կողմը բոյկոտեց նիստը |factor.am|
12:43 - 03 օգոստոսի, 2021

Դատավորն ինքնաբացարկ չհայտնեց, Առուշանյանի պաշտպանական կողմը բոյկոտեց նիստը |factor.am|

factor.am: Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքի քննությունը շարունակվեց՝ առանց պաշտպանների և Առուշանյանի մասնակցության։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը և շարունակել բողոքի քննությունը։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ դատարանը մերժելու է միջնորդությունը, ինչի պատճառով բոյկոտելու են նիստը: «Մենք չունենք վստահություն դատարանի նկատմամբ, ուստի արժանի չենք համարում մեր մասնակցությունը բողոքի քննությանը»,- պարզաբանել էր փաստաբանը։

Ըստ Ալեքսանյանի՝ ԱԱԾ վերջին գործողություններն են ստիպում կասկածել դատավորի անաչառության վրա. «Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների վերաբերյալ կալանավորման օրինականության վերաբերյալ բողոքները մուտք անելուց հետո, ԱԱԾ գործողությունները չեն վկայում նրա մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննություն են իրականացնում, չեն ընտրվել պատահաբար»։

Դատարանը մերժեց միջնորդությունը, պաշտպանը՝ լքեց նիստերի դահլիճը, բողոքի քննությունը՝ հետաձգվեց։ Այն կշարունակվի այսօր ժամը 14։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել