Պենտագոնի անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է գերատեսչության հարևանությամբ հրաձգություն իրականացնողին. իրավիճակն անվտանգ է |tert.am|
20:42 - 03 օգոստոսի, 2021

Պենտագոնի անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է գերատեսչության հարևանությամբ հրաձգություն իրականացնողին. իրավիճակն անվտանգ է |tert.am|

tert.am: ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իրավիճակը գերատեսչության շենքի մոտ կարգավորվել է:

«Դեպքի վայրն անվտանգ է, սակայն դեռևս հանցագործության վայր է: Հորդորում ենք բոլորին հեռու մնալ մետրոյի և ավտոբուսի կանգառի տարածքից»,- ասվում է անվտանգության վարչության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է Պենտագոնի հարևանությամբ հրաձգություն իրականացրած անձնավորությանը:

Հիշեցնենք, որ տեղի լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Պենտագոնի մոտակա կայանատեղիում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով մի քանի մարդ էր վիրավորվել: Միջադեպը տեղի էր ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել