«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արեւելյան Չինաստան |armenpress.am|
10:19 - 04 օգոստոսի,2021

«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արեւելյան Չինաստան |armenpress.am|

armenpress.am: Տեղատարափ անձրեւների պատճառով վտանգի ամենաբարձր՝ կամիր մակարդակ Է հայտարարվել Ֆուցզյանի նահանգի Ֆուչժոու քաղաքում, որն առաջիկա օրերին սպասում Է ափին մոտեցող «Լուպիտ» (ֆիլիպիներենից թարգմանած նշանակում Է «դաժանությունն») թայֆունի հարվածին: Օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդել Է CCTV հեռուստաալիքը:

Թայֆունի Էպիկենտրոնը ներկայումս գտնվում Է ափից մոտավորապես 200 կիլիմետր հեռավորության վրա՝ Գուանդունի հարավային նահանգի եւ Ֆուցզյանի արեւելյան նահանգի միջեւ ընկած սահմանի շրջանում: Դրա կենտրոնական մասում քամու արագությունը կազմում Է վայրկյանում 18 մետր (դասակարգվում Է որպես արեւադարձային փոթորիկ) եւ շարունակում Է աճել: Արեւադարձային փոթորիկը շարժվում Է հյուսիս - արեւելյան ուղղությամբ՝ վայրկյանում մոտավորապես 13 մետր արագությամբ:

Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն՝ «Լուպիտը» օգոտսի 5-ի օրվա առաջին կեսին կհարվածի Լուֆեն (Գուանդունի նահանգ) եւ Ցզինցզյան (Ֆուցզյանի նահանգ) քաղաքների միջեւ ընկած ափին: Այդ պահին քամու արագությունը դրա կենտրոնական մասում կաճի մինչեւ վայրկյանում 25 մետր:

Այս սեզոնին թվով իններոդ արեւադարձայն ցիկլոնի վրա հասնելու պատճառով Արեւելյան եւ Հարավային Չինաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաեւ Տայվան կղզում սպասվում են սաստիկ տեղատարփ անձերեւներ: Գուանդունի, Ֆուցզյանի եւ Չժեցզյանի նահանգների ափամերձ շրջանների բնակչությանն իշխանությունները խնդրում են ձեռնարկել նախազգուշական անհրաժեշտ միջոցներ սողանքների, սելավահոսքերի եւ հորդացումների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել