Էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
14:13 - 05 օգոստոսի, 2021

Էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպան Մասանորն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի համար՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ խորհրդանշում է երկու երկրների միջև բարեկամությունը, և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը մեծ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի հյուրընկալության համար:

Անդրադառնալով Ճապոնիայում ունեցած հանդիպումներին ու քննարկումներին և երկու երկրների համագործակցության հեռանկարներին՝ նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել