Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է ապացույցների հետազոտման փուլը |armenpress.am|
16:11 - 05 օգոստոսի, 2021

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է ապացույցների հետազոտման փուլը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր  Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի և մյուսների գործով սկսել է ապացույցների հետազոտման փուլը: 

Սերժ Սարգսյանը ներկայացել է դատական նիստին:

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել