ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են «Ֆիզգարադոկ» և հիվանդանոց, որտեղ գտնվում է,  ըստ հրապարակված տեղեկությունների, ոստիկանների գործողություններից տուժած երեխան
18:25 - 21 օգոստոսի, 2021

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են «Ֆիզգարադոկ» և հիվանդանոց, որտեղ գտնվում է, ըստ հրապարակված տեղեկությունների, ոստիկանների գործողություններից տուժած երեխան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են այցելել Երևանում տեղի ունեցող ակցիայի վայր՝ «Ֆիզգարադոկ», ինչպես նաև  հիվանդանոց:

Խմբերից մեկն արդեն իսկ գտնվում է «Ֆիզգարադոկ»-ում: Հիվանդանոց այցի նպատակն է տեսակցել  հիվանդանոց տեղափոխված երեխային, ում փորին ըստ հրապարակված տեղեկությունների՝  հարվածել են ոստիկանները։

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձանագանքման հատուկ խումբ էր մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին «Ֆիզգարադոկում» ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել