Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. Չավուշօղլու |tert.am|
17:21 - 23 օգոստոսի, 2021

Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությանը, երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի «բռնակցումը»: Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին Կիևում անցկացվելիք «Ղրիմի հարթակ» համաժողովից առաջ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Մևլյութ Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին, որպեսզի ցույց տա աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կարևորությունը, որն իրենք տալիս են ղրիմյան թաթարների իրավունքներին:

«Մենք մշտապես կրկնում ենք, որ երբեք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի բռնակցումը»,- ընդգծել է Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել