Տավուշի մարզպետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ հայտնում են Տավուշի մարզպետարանից:
 
Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, ներկայացրել է Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները:
Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա աջակցել մարզի զարգացմանը։
Հանդիպման վերջում հյուրերը հուշանվերներ են փոխանակել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով