armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստվում :
Այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից: ՀՔԾ-ից ասացին, որ նշված դեպքով դեռ քրեական գործ չի հարուցվել:
«Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակներում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու, բայց թե ովքեր են հրավիրվում` մանրամասներ չենք կարող հաղորդել»,- ասացին ՀՔԾ-ից:
comment.count (0)