Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝  էլեկտրամատակարարման բացակայության պատճառով:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Դատարանը գտնում է, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն: Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին. այն կմեկնարկի ժամը 13:00-ին:

Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով