Ալիևի խորհրդականը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում տեղակայվել են ժամանակավոր |azatutyun.am|
09:32 - 06 սեպտեմբերի, 2021

Ալիևի խորհրդականը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում տեղակայվել են ժամանակավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

«Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- ասել է նա՝ հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են «Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում»` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան:

Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով իրավական շրջանակները։

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- ասել է նա:

Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով, Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի հստակեցրել:

Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, որ Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ:

«Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»,- օրեր առաջ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը:

Ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել` կուլիսային քննարկումների վերաբերյալ:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել