Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի Հայաստանին. Կարեն Անդրեասյանն ու Նիկո Սխերմերսը քննարկում են ունեցել
13:26 - 06 սեպտեմբերի, 2021

Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի Հայաստանին. Կարեն Անդրեասյանն ու Նիկո Սխերմերսը քննարկում են ունեցել

Նիդերլանդների Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում։

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցերն այսօր քննարկել են նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։

Դեսպանը հետաքրքրվել է նախարարության առաջնահերթություններով և ընդգծել, որ Նիդերլանդները բաց է բոլոր առաջարկների համար։

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ կապված հինգ մեծ ցանկություններն՝ ուղղված Սահմանադրության, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումներին, բարեվարքության ստուգման միջոցով դատական համակարգի առողջացմանը, հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումներին և դատաիրավական համակարգի թվայնացմանը։

Այս համատեքստում նախարարը նշել է, որ ոլորտները մեծ են, կարևոր, ու առանց միջազգային գործընկերների աջակցության այդ ուղղությամբ բարեփոխումները կյանքի կոչելը դժվար կլինի։

Դեսպան Սխերմերսը Նիդերլանդների պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել