Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսին, եթե ուշացումներ չլինեն |hetq.am|
15:49 - 06 սեպտեմբերի, 2021

Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսին, եթե ուշացումներ չլինեն |hetq.am|

hetq.am: Հուլիսի 29-ին Կառավարության նիստին Առողջապահության նախարարությունը պահուստային ֆոնդից 3 մլրդ 459 մլն դրամ է ստացել՝ կորոնավիրուսի համար նոր  պատվաստանյութեր ձեռք բերելու նպատակով։ Այդ գումարով նախատեսվել էր ձեռք բերել չինական Sinopharm և ամերիկա-գերմանական Pfizer-Biontech պատվաստանյութերը, որոնցով, ըստ նախարարության, պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (ընդհանուր ձեռք է բերվելու 500 000 դեղաչափ՝ 250 000 անձի համար՝ 2 դեղաչափով):

Օգոստոսի 18-ին Հայաստան է ներկրվել 200 000 դեղաչափ Sinopharm՝ 100 000 անձի համար (պատվաստանյութը ստանում են 2 դեղաչափով, 3-4 շաբաթ միջակայքով)։ Sinopharm-ը ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության` արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Նախնական տվյալներով` Pfizer-ը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսերին. Առողջապահության նախարարությունն իր պարտավորությունները կատարել է և սպասում է պատվաստանյութի մատակարարմանը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Նախարարությունն ամեն ինչ անում է, որ պայմանավորվածության շրջանակներում, նաև՝ ժամկետային առումով, Հայաստանում լինի պատվաստանյութը, բայց շատ բաներ` տեղափոխման հետ կապված, մեր տիրույթում չեն,-ասաց Հ. Խաչատրյանը։- Պայմանավորվածությունը կա, հստակ է, մենք սպասում ենք։ Սեպտեմբերի կեսը նախնական ժամկետն է, արդեն կտեսնենք։ Հնարավոր է, որ մի փոքր ուշացում լինի, որովհետև աշխարհում պատվաստանյութերի քանակի հետ կապված խնդիրը միշտ առկա է։ Մեր կողմից ամեն ինչ արված է, մենք սպասում ենք, թե երբ կլինի, նախնական ժամկետը սեպտեմբերի կեսն է, բայց ամեն տեղ էլ ժամկետի ուշացումներ լինում են, դա այս պարագայում նորմալ է»։

Ժամկետային շեղումները, ըստ նրա, պայմանավորված են աշխարհում տիրող ընդհանուր իրավիճակով՝ պատվաստանյութերի սակավությամբ և նախնական պայմանավորվածություններով։ 

Ինչպես մնացած պատվաստանյութերի դեպքում, Pfizer-ը ևս հասանելի կլինի բոլոր ցանկացողներին, և տարիքային կամ խմբային սահմանափակումներ չեն լինի։ Նշենք, որ Pfizer պատվաստանյութը ևս ներարկվում է 2 դեղաչափով, նվազագույն  միջակայքը 21 օր է, առավելագույնը՝ 42 օր։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել