Էրդողանը հայտարարել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին |armenpress.am|
12:36 - 09 սեպտեմբերի, 2021

Էրդողանը հայտարարել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աֆղանստանի իրադրությունը եւ հայտարարել «Թալիբան» շարժման հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին, որպեսզի թույլ չտրվի միգրանտների հոսքի աճ: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահ Էրդողանը հայտարարել է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ Աֆղանստան հումանիտար օգնություն հասցնելն ապահովելու նպատակով, հակառակ դեպքում պետք է սպասել միգրացիոն ճնշման ուժեղացման»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Էրդողանը նշել է ամենակարճ ժամկետներում եւ առանց նախնական պայմանների ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության նորմացման եւ միգրացիոն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը, ասվում է հաղորդագրության մեջ: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել