Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին |armenpress.am|
13:05 - 10 սեպտեմբերի, 2021

Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի ամենազգալի առավելությունը լինելու է այն, որ այդ կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին և, դրանով պայմանավորված, անշուշտ կմեծանա գործերի քննության արդյունավետությունը։

Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ 

«Անկախ նրանից՝ ես կղեկավարեմ այդ մարմինը, թե այլ անձ, ամեն դեպքում դա դրական տեղաշարժ է»,- հավելեց Խաչատրյանը:

Ըստ ՀՔԾ պետի` քննչական մարմինը առհասարակ պետք է ունենա իր օպերատիվ մարմինը, ինչպես շատ զարգացած երկրներում է:

«Կցանկանայի, որ այդ մարմինը ունենար նաև իր փորձագիտական հզորությունները, փորձագիտական կենտրոն՝  համալրված լավագույն մասնագետներով ու տեխնիկայով»,- եզրափակեց Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել