Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան |armenpress.am|
12:54 - 13 սեպտեմբերի, 2021

Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում անցկացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին:

Մուկուչյանն այս մասին ասաց ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի հարցին:

«Խնդրում եմ ավելի բաց ու հստակ փաստել, որ ՀՀ-ում ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունները եղել են օրենքի տառին համապատասխան»,-ասաց Մամիջանյանը:

Մուկուչյանը հիշեցրեց, որ 2012 թվականից ինքը ԿԸՀ-ում է, կազմակերպել է բազմաթիվ ընտրություններ:

«Բոլոր ընտրությունների հետ կապված էլ իմ կարծիքը ներկայացրել եմ: Այս դահլիճում տարբեր թվականներին համապետական ընտրություններից հետո, ինչու չէ, նաև ՏԻՄ ընտրություններից հետո, ներկայացվել են նմանատիպ տարբեր գնահատականներ, և մեր մոտեցումը եղել է հետևյալը՝ իմ կարծիքով իրականացված ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին»,-ասաց Մուկուչյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել