Տիգրան Աբրահամյանն առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ,որը կծանոթանա սահմանային իրավիճակին |armenpress.am|
14:57 - 13 սեպտեմբերի, 2021

Տիգրան Աբրահամյանն առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ,որը կծանոթանա սահմանային իրավիճակին |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար։

«Ես առաջարկում եմ, որպեսզի հանձնաժողովը խումբ կամ խմբեր ձևավորի և տեղում դաշտային աշխատանքներ իրականացնի՝ սկսած Երասխից, վերջացրած՝ Գորիս, Կապան, Սոտք, Խոզնավար հատվածում։ Առաջին նպատակը իրավիճակային գնահատական տալն է, որը ստեղծվել է մեր սահմանների շուրջ, երկրորդը՝ ծանոթանալն է աշխատանքների ընթացքին։ Անհրաժեշտություն կա նաև ֆիքսելու այդ աշխատանքների ծավալը, որպեսզի հնարավորություն ունենանք հանձնաժողովի հաջորդ նիստում պատասխանատուների ներկայության պայմաններում շատ ավելի ճշգրիտ հարցադրումներ անել»,-  հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում ստացած ազդակները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել