Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը |armenpress.am|
13:48 - 14 սեպտեմբերի, 2021

Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին որոշեց «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածն ավելացնել 832 մլն 74 հազար դրամով։         

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ ըստ նախագծի պահուստային ֆոնդի վարչական մասն էլ կհամալրվի 28 մլն 880 հազար դրամով՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնելով 860 մլն 955 հազարով։

«Նախորդ ավագանու նիստի ժամանակ աշխատավարձի բարձրացման մասով օրենքի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում պարգևավճարների ֆոնդը սահմանվել է 100 մլն դրամ, իսկ մնացած գումարը տեղափոխվել է աշխատավարձերի ծախսային մաս»,- նշեց Ներսիսյանը։

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 37 «կողմ» ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել