Նոր 211 ավտոբուսները հոկտեմբերի առաջին տասնօրյակում կլինեն Փոթիի նավահանգստում․Հայկ Մարության |armenpress.am|
14:58 - 14 սեպտեմբերի, 2021

Նոր 211 ավտոբուսները հոկտեմբերի առաջին տասնօրյակում կլինեն Փոթիի նավահանգստում․Հայկ Մարության |armenpress.am|

armenpress.am: Երևանի համար նախատեսված 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում։

Ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար, հավանաբար, կպահանջվի շուրջ 10 օր»,- պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին՝ նշեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ նոր 8,6-մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ՝ աշխատելու են նոր երթուղիներում:

Նա ընդգծեց, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել