ՀԱՊԿ-ում կենսանվտանգության հարցերով զբաղվող խորհուրդ կստեղծվի |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում կայացած նիստում որոշում են ընդունել կենսանվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծվող համակարգող խորհուրդը զբաղվելու է ՀԱՊԿ անդամ երկրներում կենսանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակի վերլուծությամբ, փորձի փոխանակման կազմակերպմամբ, տվյալ ոլորտում համակարգված գործունեություն ծավալելուն ուղղված քայլերի զարգացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով