Վարչապետը Տաջիկստանում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին
19:29 - 15 սեպտեմբերի, 2021

Վարչապետը Տաջիկստանում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։ 
 
Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:
 
Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել