ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքել |azatutyun.am|
12:52 - 16 սեպտեմբերի, 2021

ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքում։

Երեք երկրների ղեկավարները՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ավստրալական կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնն այս մասին հայտարարեցին անցած գիշեր կայացած հեռուստակամրջի ընթացքում։

Կնքված պայմանագրի համաձայն, Միացյալ Նահանգները Ավստրալիային կփոխանցի միջուկային սուզանավերի արտադրության տեխնոլոգիաները։ Դա Ավստրալիային թույլ կտա առաջիկա տարիներին իր նավատորմը համալրեր առնվազն ութ նորագույն սուզանավերով։

«Այսօր մենք ևս մեկ պատմական քայլ ենք կատարում՝ուղղված մեր երեք երկրների համագործակցության խորացմանը, դրան ֆորմալ բնույթ հաղորդելուն։ Մենք բոլորս էլ ընդունում ենք Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել