Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|
12:07 - 17 սեպտեմբերի, 2021

Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Առաջիկայում Ադրբեջանը կդիմի դատարան՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (ICERD) համակարգված խախտումների համար:

Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: 

Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը հայտնել է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել և պետության կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են ոչ միայն համակարգային խտրականության, այլև՝ զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների:

Հայաստանը ներկայացրել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10–ին ուժի մեջ մտած հրադադարից հետո անգամ Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների, կալանավորված այլ անձանց սպանությունները, խոշտանգումները և այլ նվաստացումները:

Հայաստանը խնդրել է դատարանին նաև որոշակի ժամանակավոր միջոցներ կիրառել՝ ծայրահեղ հրատապությունից ելնելով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել