Վերսկսվել են «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները
10:48 - 19 սեպտեմբերի, 2021

Վերսկսվել են «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները

Սեպտեմբերի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել