Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել |azatutyun.am|
16:29 - 19 սեպտեմբերի, 2021

Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Ի պատասխան Էրդողանը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին, ու պնդել՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։

«Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- այսօր ասել է Թուրքիայի նախագահը Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցելու է ՄԱԿ-ի հերթական վեհաժողովին։

Հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։

«Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք»,- ասել է Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով։

«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:

Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել