Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի |armtimes.com|
17:23 - 21 սեպտեմբերի, 2021

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 17-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: 

Արմեն Գևորգյանը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:

Նշենք, որ հայցի պատճառը խորհրդարանում Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած հայտարարությունն է Արմեն Գևորգյանի կարողության մասին։ Սուքիասյանը հարց էր հնչեցրել, թե ինչպես է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել