tert.am: Սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ՆԳ մարմիննների մասնակցությամբ։
Վարժանքները կանցկացվեն 2021 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների պլանի համաձայն:
Վարժանքների առաջին փուլում հատուկ նշանակության ջոկատներն ու ՀՀ զինված ուժերը առաջադրանքներ են կատարելու լեռնային բարդ տեղանքում։ Անցկացվելու են նաև հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով։
Ավելին՝ tert.am-ում
comment.count (0)