ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստված լինելու պատճառով   |tert.am|
12:36 - 23 սեպտեմբերի, 2021

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստված լինելու պատճառով |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ երկուշաբթի բացվող նիստում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրաստբուրգում, քանի որ ԵՄ-ն չի ընդունում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, ականավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

«Երկուշաբթի մեկնարկում է ԵԽԽՎ նիստը Ստրասբուրգում, մեր պատվիրակությանը ծանուցում է եկել, որի համաձայն՝ քանի որ պատվաստված չենք, և «կարմիր գոտում» ենք ընդգրկված, կարող ենք տեղաշարժվել միայն հյուրանոցից Խորհրդարանական վեհաժողովի շենք»,- ասել է սենատորը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել